National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2021
Տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստը
1 / 3

Մարտի 17-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների առցանց նիստը, որի աշխատանքներին մասնակցեց վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նոր պատվիրակությունների կազմի ներկայացման հարցը եւ Ուղղափառության ՄԽՎ գլխավոր քարտուղարի գործունեության տարեկան զեկույցը: Օրակարգում էր նաեւ ԼՂ քրիստոնեական հուշարձանների վերաբերյալ հայտարարության ընդունումը: Այդ հարցի շուրջ  ելույթ ունեցավ նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայ ժողովրդի համար ստեղծված առաջնահերթ խնդիրներին՝ հայ գերիների անհապաղ վերադարձին եւ Ադրբեջանի ռազմական վերահսկողության ներքո հայտնված հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը: Վկայակոչելով 2005-2006 թ. Ջուղայում հայկական հնագիտական համալիրի վերջնական ոչնչացման փաստը՝ պատգամավորը նշեց, որ ԼՂ-ում եւ ամբողջ աշխարհում քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը պետք է պարբերաբար քննարկվի վեհաժողովի շրջանակներում: Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային հեղինակավոր կառույցների հետ հայկական  կրոնական ու մշակութային ժառանգության հանդեպ հետագա վայրագությունների կանխարգելման, հուշարձանների պահպանման համար արդյունավետ ռազմավարության մշակման ուղղությամբ:

Նիստի ավարտին վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովն ու գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես եկան Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների պահպանության վերաբերյալ հայտարարությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am